Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գեղանկարչության և ֆիլմերի անվանակարգերում թեժ պայքար է լինելու»

«Գեղանկարչության և ֆիլմերի անվանակարգերում  թեժ պայքար է լինելու»
29.07.2016 | 09:02

Մեկնարկում է «Մշակութային հեռուստաալիքի մրցանակաբաշխություն 2016. կառուցելով կամուրջներ» մրցույթը: Արվեստի տարբեր բնագավառներն ընդգրկող մրցույթի մտահղացումը «A21TV» մշակութային հեռուստաընկերությանն է: Մասնակցում են 16-35 տարիքային սահմանում գտնվող անհատներն ու ստեղծագործական խմբերը: Նպատակն է փորձի փոխանակմամբ երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունների կատարելագործումը, նոր անունների և տարվա ստեղծագործական ձեռքբերումների բացահայտումը: Զրուցակիցս «A21TV» մշակութային հեռուստաընկերության տնօրեն ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆՆ է:



-Ո՞րն է մրցույթի հիմնական նպատակը, և ինչո՞վ է այն առանձնանում նմանատիպ այլ նախագծերից: Եթե, իհարկե, աննախադեպ չէ:
-Ճիշտ նկատեցիք, մրցույթն աննախադեպ է: Կան տարատեսակ մշակութային փառատոներ, բայց մշակութային ամենամյա հեռարձակվող նման մրցույթ չկա:
-Կա՞ն արդեն արձագանքներ, հայտեր:
-Արդեն 125 հայտ կա: Հայտագրումը դեռ շարունակվում է:
-Մրցույթն ամենամյա՞ է լինելու:
-Կարծում եմ` մշակութային հեռուստաալիքի այս նախագիծը երկար կյանք կունենա:
-Ի՞նչ է տալու մրցույթը մասնակիցներին, մրցանակակիրներին:
-Քանի որ հեռուստատեսային ձևաչափ է, չեմ կարծում, թե մասնակիցները ոչինչ չեն շահի դրանից: Հաղթողներին տրվելու են վեբ-կայքեր` աշխատանքները տարածելու և հրապարակային դարձնելու համար:
-Հանձնախմբում ովքե՞ր են լինելու:
-Դեռ շատ ժամանակ կա մինչև կիսաեզրափակիչը և եզրափակիչը: Մինչ այդ կտեղեկացնենք:
-Անվանակարգերը բավականին ընդգրկուն են: Կանխատեսել կարո՞ղ եք, թե որ անվանակարգերում ավելի շատ հայտեր կլինեն:
-Կարող եմ մի փոքրիկ փակագիծ բացել` գեղանկարչության և ֆիլմերի անվանակարգերում թեժ պայքար է լինելու:
-Համահայկակա՞ն է մրցույթը, մասնակիցներ կլինե՞ն Սփյուռքից, Արցախից:
-Կարող են մասնակցել հայազգի բոլոր այն երիտասարդները, ովքեր սիրում են Հայաստանը և հետաքրքրվում արվեստի այս կամ այն ճյուղով:
-Աջակիցներ, հովանավորներ ունե՞ք:
-ՈՒնենք միայն ինֆորմացիոն աջակիցներ, հովանավոր չունենք: Մշակութային նախաձեռնությունները միշտ չէ, որ աջակցության են արժանանում:
-Հետաքրքրվո՞ւմ են մեր հեռուստադիտողները մշակութային հաղորդումներով, նախագծերով:
-Քաղաքակիրթ և ազգասեր մարդը միշտ էլ հետաքրքրվում է իր երկրի մշակույթով և մշակութային ժառանգությամբ: Պարզապես պետք է այդ ամենը մատուցել այնպես, որ հետաքրքրաշարժ ու բովանդակալից լինի:

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ